Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Մինչեւ 2009 թվականը Վրաստանի դպրոցները համապատասխանելու են եվրոպական չափանիշներին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը հայտարարել է, թե մինչեւ 2009 թվականը՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը, Վրաստանի բոլոր միջնակարգ դպրոցները համապատասխանեցվելու են եվրոպական չափանիշներին:

«Ես մտադիր եմ իմ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում եվրոպական չափանիշների հասցնել Վրաստանում շուրջ 2 հազար միջնակարգ դպրոցները», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այցելելով Թբիլիսիի վերանորոգված թիվ 87 դպրոց, հայտարարել է Սահակաշվիլին եւ ավելացրել, - «Հաջորդ տարի մենք նախատեսում ենք շուրջ 800 հազար լարի (մոտ 450 հազար դոլար) հատկացնել 200-ից 400 միջնակարգ դպրոցների կառուցման կամ վերանորոգման համար»:

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձին, Սահակաշվիլին նշել է, որ «նոյեմբերից սկսած Վրաստանում ոչ մի ուսուցիչ չի ստանա կենսանվազագույնից (67-70 դոլար) ցածր աշխատավարձ»:

«Բարձրացնելով ուսուցիչների աշխատավարձը՝ մենք կատարում ենք «վարդերի հեղափխության» ընթացքում տված հիմնական խոստումներից մեկը», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG