Ընդամենը մեկուկես տասնամյակում ինտերնետը՝ Պենտագոնի ներքին համակարգչային ցանվից վերածվեց ժամանակակաից կյանքի ամենից արագ զարգացող ոլորտներից մեկին: Եթե 1996 թվականին աշխարհում ինտերնետից օգտվում էր ընդամենը 45 միլիոն մարդ (դրանցից 30-ը՝ ԱՄՆ-ում), ապա այսօր դրանց թիվը հասել է 1 միլիարդ 120 միլիոնի:
Հայաստանում ինտերնետ մատակարարող «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսյանի խոսքով, եթե ուզում ես Հայաստանում ինտերնետի վիճակը գնահատել, ասենք, 5-բալանոց սանդղակով, ապա այն պետք է տարանջատել երկու մասի՝ բովանդակային եւ ցանցային. - «Բովանդակային իմաստով ես կգնահատեի հայկական ինտերնետը 2,5, իսկ ցանցայինով՝ 3 միավոր», - ասաց Անդրանիկ Ալեքսանյանը:
Նրա կարծիքով, բովանդակայինի վիճակը տխուր է, որովհետեւ քիչ են ինտերնետ կայքերը, իսկ ցանցայինի պարագայում բացասական դեր է խաղացել «ԱրմենՏել»-ը:
Չնայած դրան, «Արմինկո»-ի ղեկավարի գնահատմամբ, հայկական ինտերնետի հեռանկարները այնքան էլ վատ չեն. մի քանի օր առաջ Տնտեսական մրցակցությունը համակարգող հանձնաժողովը կատարեց ինտերնետ մատակարարող ընկերությունների մի շարք պահանջները, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է գների անկմանը:
«Մատակարարող ընկերությունները հնարավորություն են ստացել ունենալ սեփական արբանյակային համակարգ, ինչը գների առումով ենթադրում է փոփոխություն ի շահ ինտերնետից օգտվողների», - նշեց Անդրանիկ Ալեքսանյանը:
Ի դեպ, «Ինտերնետ Ուորլդ ստատ»-ի տվյալներով, վերջին 5 տարում ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում աճել է 5 անգամ՝ 30 հազարից մինչեւ 150 հազար: Սա երկրի բնակչության 5 տոկոսն է:
Մոտավորապես նույն պատկերն է Ադրբեջանում (4,9 տոկոս), իսկ Վրաստանում այս ցուցանիշը 4 տոկոս է կամ 175 հազար մարդ: Տարածաշրջանում ամենաբարվոք վիճակն այս առումով Թուրքիայում է. 10 միլիոն կանոնավոր օգտվող կամ երկրի քաղաքացիների ավելի քան 13 տոկոսը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա