Մատչելիության հղումներ

ՌԱՕ ԵԷՍ-ի արտասահմանյան ակտիվները կարող են փոխանցվել «Գազպրոմ» ընկերությանը


Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը այսօրվա համարում գրում է, որ «Ռուսաստանի միավորված էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ)ընկերության սպասվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում դրա արտասահմանյան ակտիվները կարող են անցնել «Գազպրոմ» ընկերությանը:

Արտասահմանյան ակտիվներ ասլելով թերթը նկատի ունի ՌԱՕ ԵԷՍ-ի կազմում գործող «Ինտեր ՌԱՕ» կազմակերպությունը: Վերջինիս, ըստ թերթի, պատկանում են մի շարք էլեկտրա եւ ջերմակայաններ ԱՊՀ երկրներում, օրինակ Տաջիկստանում, Մոլդվայում, Վրաստանում եւ Հայաստանում:

Հայաստանում, մասնավորապես, «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին են պատկանում Սեւան-Հրազդան Կասկադը, «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերությունը եւ Հայկական ատոմակայանի բաժնետոմսերի 100 տոկոսի կառավարման իրավունքը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG