Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը փետրվարին կայցելի Բաքու


Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Բուրդիկինը հայտնել է, որ Ադրբեջանում Ռուսասատանի տարի հայտարարելու նպատակով փետրվարին Բաքու է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, կմասնակցի տոնական համերգին եւ ռուս-ադրբեջանական գործարար համաժողովի բացմանը:

Չորեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւին՝ նոյեմբերի 6-ի Միլլի Մեջլիսի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ռուսաստանը մեկն է այն փոքրաթիվ պետություններից, որոնք կասկածի տակ էր առել Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ բացասական գնահատականը եւ դիտորդական առաքելության անկողմնակալությունն ըդհանրապես, եւ ընտրությունները ճանաչել «միջազգային չափանիշներին համապատասխանող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG