Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպե՞ս եք գնահատում հանաքվեն տապալելով՝ արտահերթ իշխանափոխություն անելու ընդդիմության շանսերը»՝ «Հայոց Աշխարհ»-ի հարցին, Պարույր Հայրիկյանն արձագանքում է. - «Դա ուղղակի ծիծաղելի է: Իր հիմնական մասով սա ԱԻՄ-ի նախագիծն է: Ստացվում է, որ Հայրիկանի նախագիծը եթե չանցնի, Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տա»:

«Եթե 2003-ին ժողովուրդը բողոքավոր էր, հիմա գազազած է, դա միանշանակ երեւում է հատկապես գյուղերում: Այստեղ մարդիկ արդեն ոչինչ չունեն կորցնելու, պատրաստ են անվախ կանգնել եւ պաշտպանել իրենց ճակատագիրը եւ չեն էլ ուզում, որ Սահմանադրության կետերն իրենց բացատրենք եւ ապացուցենք, թե ինչու է հարկավոր ասել «ոչ»: Իրենք ինքակամ պատարստ են «ոչ» ասել, քանի որ իշխանություններից են դժգոհ», - «Առավոտ»-ում հավաստիացնում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«ԱՄՆ-ն ընունելի է համարում եւ կհամագործակցի Հայաստանի հետ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու հարցում», - ըստ «Ազգ»-ի, - «այս մասին հայտնել է էներետիկայի նախարար Արմեն Մովսիսյնաը, նշելով հանդերձ, որ Վաշինգտոնում հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի էներետիկայի նախարար Սեմյուել Բոդմենի հետ հանդիպման ժամանակ ատոմակայանի խնդրից բացի քննարկվել են նաեւ ոլորտին վերարող այլ հարցեր, այդ թվում Իրան-Հայաստան գազատարի շինարությունը: Թերթում բերված տեղեկատվության համաձայն. - «Արմեն Մովսիսյանը նշել է. նոր ատոմակայն կառուցելու համար կպահանջվի 600-800 միլիոն դոլար, նախագծման համար՝ 2-3 տարի, իսկ բուն շինարարության համար՝ 5-7 տարի»:

«Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները նամակով դիմելու են Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին, որ վերջինս ԵԱՀԿ-ին հրավիրի դիտորդական առաքելություն իրականացել նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք հանաքվեի ընթացքում», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը՝ պարզաբանելով. - «ԵԱՀԿ-ն դիտորդների խումբ չուղարկելը պատճառաբանում էր հրավերի բացակայությամբ»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետընտրական զարգացումերին, «Հայոց աշխարհ»-ը նկատում է. - «Հենց որ Ադրբեջանում սկիզբ առավ ընդդիմության հետընտրական պայքարը նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունենրի արդյունքների վերանայման համար, մի կախարդական փայտիկի շարժումով անմիջապես փոխվեցին նաեւ միջազգային դիտորդների մինչ այդ արտահայտած «հիացական գնահատականները»: - Մեկնաբանի կարծիքով. - «Բաքվում սկիզբ առնող բողոքի ցույցերն ու հանահավաքները խոսատնում են նոր անակնկալներ»: -«Բաքվում ձեւավորվում է բոլորովին նոր քաղաքական կացություն», - շարունակում է մեկնաբանը, - «Իլհամ Ալիեւը մի կողմից ցանականում է խուսափել Արեuմուտքի ձեrքին խաղալիք դառնալուց, բայց մյուս կողմից էլ չի ցանականում կրկնել Ռուսաստանի ձեռքին խաղալիք դարձած իր ուզբեկ գործընկեր Իսլամ Քարիմովի դաժան գործելակերպը»:

Նույն թերում Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը գնահատում է. - «Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս ընտրությունենրից հետո չունի իրական հնավորություններ առաջիկա 4-5 տարավա ընթացքում՝ մինչ հաջորդ ընտրությունենրը որակական փոփոխութոյւններ ակնկալել եվրոպական կառույցների հետ իր հարաբերությունենրում»: Ինչ վրաբերում է Հայաստանին, ապա, ըստ պարոն Թորոսյանի, - «Հայաստանն այսօր ունի եզակի հնարավորություն՝ հիմքեր ձեւավորել եվրոպական կառույների հետ նոր հարաբերությունների համար: - «Դա սահմանադրական փոփոխություների հանքվեն է, որի հաջողությունն ահնհաժեշտ երաշխիք է այդ հարաբերություների ձեւավորման համար, - «Հայոց աշխարհ»-ում շեշտադրում է Տիգրան Թորոսյանը:

«Հայաստանի տնտեսվարողներն ամեն ամիս մոտ 40 տոկոս վնաս են կրում թռնամսի ու ձվի իրացման գործընթացում», - տեղեկացնում է «Ազգ»-ը:

«Հայոց աշխարհ»-ի հաշվարկներով էլ, - «Թուրքական ապրանքների ներմուծումը ավելի արագ է աճում, քան Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության աճի տեմպն է»

«Եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնը դառնա ընտրովի՝ կասկած լինել չի կարող, որ երեւացիները դրանից միայն կշահեն: Պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում ժողովուրդը կընտրի նրան, ում ուշադրության կենտրում կլինեն քաղաքն ու քաղաքացին, -տրամաբանում է «Հայաստանի Հանրապետությունը»

«Առավոտ»-ի հետ զրույցում էլ գազանանոցի տնօրեն Սահակ Աբովյանը հայտնել է, որ կողմ է սահմանադրական փոփոխությունենրի հատկապես այն կետին, որն առնչվում է Երեւանի կարգավիճակին. - «Մեր գործը կենդանի պահելն է, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց եթե մայրաքաղաքը դառնա համայնք՝ իր ընտրովի քաղաքապետով, ֆինանսական ավելի լայն հնարավորություններ կունենա եւ գազանանոցին էլ լավ աչքով կնայի», - հիմնավորում է կենդանաբանական այգու տնօրենը՝ էլ ավելի ամրապնդելով իր տեսակետը. - «Բոլոր երկրներում քաղաքապետի այցետոմսը համարում են կենդանաբանական այգին, ո՞ր քաղաքապտը չի ուզենա, որ իր այցետոմսը լավը լինի»


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG