Ղարաբաղյան պատերազմին մասնկացած շուրջ 30 նախկին հրամանատարներ որոշել են միավարվել եւ ստեղծել «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը, որը պետք է հիմականում զբաղվի ազատամարտիկների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ:
«Կարող է դուրս գանք փողոց՝ աղունիկներով, ասենք՝ մենք խախաղ մարդիկ ենք, մեզ արտոնություններ տվեք», - երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազրարյանը:
Նախկին հրամատարների պնդմամբ, «իսկական ազատամարտիկներն այսօր մութ խրճիթներում են իրենց կյանքը անցկացնում, իսկ նրանք, ովքեր փախել են պատերազմի դաշտից՝ իշխանության բարձր օղակներում են»:
Ասուլիսում «Մարտական եղբայրություն միության» նախաձեռնող խումբը հանդես եկավ նաեւ հայտարությամբ, որում կոչ արեց բոլոր ազատամարտիկներին՝ միավորվել հայրենասիրության եւ եղբայրության գաղափի շուրջ, վերջ տալ պառակտմանն ու վերջապես պատմել խեղաթյուրված շարժման իրական պատամությունը:
«Մենք տարբեր կազմակերպություններում ենք, բայց մեր հոգին մեկն է», - նշեց Մանվել Եղիազարյանը՝ հույս հայտնելով, թե «մի օր Երկրապահը, դրանից անջատված «Ոգու փորձություն» կազմակերպությունը եւ մենք միավորվելու ենք»:
«Մարտական եղբայություն»-ը, որի համագումարը տեղի կունենա մոտ օրերս, որոշել է դեռեւս քաղաքական հայատրություններ չանել եւ առաջիկայում սպասվող սահամանդրական հանրաքվեի վերաբրեյալ որեւէ կարծիք չհայտնել: Սակայն, մամլո ասուլիսին մասնակցող մի քանի տասնյակ ազատամարտիկներ ու տարբեր ջոկերի նախկին հրամանատարները արդեն իսկ հստակ դեմ էին արատահայտվում սահամանադրական փոփոխություններին: Իբրեւ պատճառ ազտամրտիկները մատնանշում էին սահամանդարական փոփոխություններում ամրագրված այն կետը, որով խորհրդարանին իրավունք է վերապահվում փոփոխել երկրի սահմանները:
Ինչ վերաբերում է Երկրապահ կամավորական միությանը, ապա կազմակրպութան փոխնախագահ Արա Կետիկանը «Ազատություն» ռադիոկայանին փոխնեցեց, որ «Երկրապահ»-ը մեկ միասնական դիրքորոշում սահամանդրական փոխոփխությունների վերբարյելա չունի, քանի որ այս կառույցին անդամակցում են տարբեր կուսակցություների ներկայացուցիչներ:
Ինքը Արա Կետիկայնը արդեն կողմնորոշվել է. «Սահմանադրական փոխոփություներին ասելու եմ՝ ո’չ, ո’չ եւ ո’չ»:
Ռուզաննա Ստեփանյան