Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ն առաջարկում է ստեղծել միջուկային վառելիքի համաշխարհային բանկ


Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Մուհամմեդ Էլ Բարադեյին հանդես է եկել միջուկային վառելիքի համաշխարհային բանկ ստեղծելու առաջարկով:

«Այդ բանկը պետք է գտնվի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի համատեղ վերահսկողության տակ: Առաջարկը դրական արձագանք է գտել Միացայլ Նահանգներում», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նշել է պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Էլ Բարադեյին:

Միջուկային վառելիքի համաշխարհային բանկի նպատակը կլինի նման վառելիք մատակարարել այն պետություններին, որոնք ցանկանում են ատոմային էներգիա արտադրել: Նման դեպքում այլեւս ոչ միջուկային պետությունները կարիք չեն ունենա ուրան կամ պլուտոնում հարստացնել, որոնք կարող են կիրառվել նաեւ միջուկային զենքերում:

Նման բանկ կարող է ստեղծվել արդեն հաջորդ տարի, ինչը մեծապես կնպաստի Իրանի միջուկային վիճահարույց ծրագրերի խնդրի լուծմանը: Իրանը պնդում է, որ ստիպված է եղել վերսկսել ուրանի հարստացման գործընթացը:

Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG