Մատչելիության հղումներ

Վրաստանում ամսվա մարդ է ճանաչվել Սալոմե Զուրաբիվիլին


Վրացական «Կվիլիս պալիտա» թերթի անցկացրած հարցումները համաձայն, հոկտեմբերին Վրաստանում ամսվա մարդ է ճանաչվել նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիվիլին, որին ձայն են տվել հարցվածների 84,2 տոկոսը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ցուցակում 3,1 տոկոսով երկրորդ տեղում է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին (2,8 տոկոս) զբաղեցրել է երրորդ տեղը:

Առաջին հնգյակում են նաեւ Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին եւ հնգակի օլիմպիական չեմպիոն Վիկտոր Սանեեւը, ովքեր վայելում են, համապատասխանաբար, բնակչության 2,5 եւ 2,2 տոկոսի վստահությունը:

Հոկտեմբերին Վրաստանի նախագահ Սահակաշվիլին պաշտոնազրկեց իր ամենահեղինակավոր դաշնակիցներից մեկին՝ Սալոմե Զուրաբիշվիլուն: Ոմանք համարում են, որ հավակնոտ նախագահը չհանդուրժեց իր քաղաքականության քննադատությունը: Մյուսները կարծում են, որ վճռորոշը վրացական քաղաքականությունում մեկ այլ ազդեցիկ տիկնոջ՝ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ Զուրաբիշվիլու տարաձայնություններն էին:

Սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր համոզված են, թե այս ամենը խաղ է. չափազանց բարձր վարկանիշ ունեցող Սահակաշվիլիին քննադատում են Վրաստանում ընդդիմության փաստացի բացակայության համար, եւ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է ստեղծել իր ընդդիմությունը՝ վստահելով այդ պատասխանատու խնդրի լուծումը իրեն հավատարիմ եւ երկրի ներսում ու դրսում իրական հեղինակություն վայելող Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG