Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Ֆիցպատրիկը միացել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբին


Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների Պենսիլվանիա նահանգից հանրապետական կոնգրեսական Մայք Ֆիցպատրիկը միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբին՝ դառնալով դրա 149-րդ անդամը: Նա նաեւ համաձայնել է Կոնգրեսում աջակցել բանաձեւի ընդունմանը, որը պահանջում է արգելել ամերիկյան օգնությունը Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթգծի կառուցմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբին: Իմ ձայնը միացնում եմ հայերին եւ ամերիկահայերին, ովքեր ցանկանում են վերացնել ցեղասպանությունը ամբողջ աշխարհում եւ ճանաչել նախկինի սխալները», - հայտարարել է կոնգրեսական Ֆիցպատրիկը եւ ավելացրել. - «Համոզված եմ, որ ուժեղ, անկախ Հայաստանը մեծ դերը կխաղա Կովկասում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդման հարցում»:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խումբը ստեղծվել է 1995 թվականին: Հանձնախմբի համանախագահներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշումը վերահաստատելու եւ հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG