Մատչելիության հղումներ

Թուրքիայում լույս է տեսել հայ գիտնականի գիրքը նվիրված Ցեղասպանությանը


Վերջերս Թուրքիայում հրատարակվել է եւ արդեն վաճառքի է հանվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց Ցեղասպանություն: Հայասպանություն» 110 էջանոց աշխատությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոլայ Հովհաննիսյանը, գրքում թուրք ընթերցողին մատուցվում է հայ պատմաբանի եւ արեւելագետի տեսակետը թուրքերի կողմից հիվանդագին ընդունվող հարցի վերաբերյալ:

Գիրքը թուրքերեն թարգմանվել է 2002 թվականին Հայաստանում հրատարակված անգլերեն տարբերակից, որը տարածվել է բազմաթիվ երկրներում:

Գրքի թուրքերեն հրատարակությունն իրականացնել է թուրք մտավորական Ռագեբ Զարաքօզլին, ով, Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքերով, այն քչերից մեկն է, որ Թուրքիայում համարձակ կերպով խոսեց Հայոց ցեղասպանության եւ դրա ճանաչման անհրաժեշտության մասին:

Հրատարակչի խնդրանքով, հեղինակը հատուկ առաջաբան է գրել թուրքերեն հրատարակության համար:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG