Հաջորդ շաբաթ Եվրամիությունը 150-կետանոց պահանջների ցուցակ է ներկայացնելու Թուրքիային, որտեղ, թուրքական «Զաման» թերթի տեղեկություններով, նշվելու են նաեւ թուրք գրող 0րհան Փամուկի եւ հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործերը:
0րհան Փամուկը ասել է, որ 0սմանյան կայսրությունում մեկ միլիոն հայ է սպանվել, ինչի համար դեկտեմբերին կանգնելու է դատարանի առջեւ: «Ռոյթերզ» գործակալությունը այսօր հիշեցնում է, որ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռենը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հրաժարվել Փամուկին ներկայացված մեղադրանքներից:
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը վերջերս պայմանականորեն դատապարտվել էր կես տարվա ազատազրկման «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»:
Արմեն Դուլյան, Պրահա
(Լուսանկարում՝ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը)