Մատչելիության հղումներ

Ուկրաինան հերքում է Հարավային Օսիայի նախագահի մեղադրանքը


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի մեղադրանքը, թե պաշտոնական Կիեւը զենքի արգելված տեսակներ է մատակարարում Վրաստան:

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Կոկոյտիի մեղադրանքները հերքում են ոչ միայն պաշտոնյաները, այլեւ Ուկրաինայի ազգայնականները, ովքեր Վրաստանի կողմից մասնակցել են Աբխազիայի հետ պատերազմին:

«Օսիայի մեղադրանքները անհիմն են: Վրաստանին զինում է Թուրքիան, իսկ վճարում է դրա համար ՆԱՏՕ-ն: Վրաստանի բանակի վերազինման գործում հիմնական դերակատարությունը պատկանում է Միացյալ Նահանագներին, եւ պաշտոնական Ուկրաինան այդ գործում դեր չի խաղում», - «Նովի Ռեգիոն» թերթի հարցազրույցում կարծիք է հայտնել Ուկրաինայի ազգայնականների նախկին ղեկավարներից Դմիտրի Կորչինսկին:

Մինչդեռ, «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ բարձրաստիճան զինվորականների հրաժարականի առիթ դարձած զենքի առեւտրի հետ կապված վերջին սկանդալը Վրաստանում առնչվում է հենց Ուկրաինային: Մասնավորապես, խոսքը Ուկրաինայից շահագործման համար ոչ պիտանի 40 միավոր զրահատեխնիկայի մասին էր, որի ձեռքբերման համար Վրաստանի պատպանության նախարարության բյուջեից հատկացվել էր 7 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG