Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության փոխնախարարը առաջադրվել է ԱՄՆ-ում երկրի դեսպանի պաշտոնին


Միացյալ Նահանգներում, Կանադային եւ Մեքսիկայում Վրաստանի դեսպանի պաշտոնին առաջադրված Վասիլ Սիխարուլիձեի թեկնածությունը այսօր քննարվել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում: Վասիլ Սիխարուլիձեն ներկայումս երկրի պաշտպանության փոխնախարարն է:

«Ռեգնում» գործակալությանը այսօր Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունից փոխանցել են, որ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում արդեն նախկին դեսպան Լեւան Միկելաձեն օրերս ժամկետից շուտ հետ է կանչվել: Հետ են կանչվել նաեւ Իսպանիայում Վրաստանի դեսպան Լաշա Օտխմեզուրին եւ Շվեյցարիայում դեսպան Վալերի Չեչելաշվիլին: Վերջինս չի հասցրել անգամ ստանձնել դեսպանի պարտավորությունները, եւ հետ է կանչվել փոխարտգործնախարար նշանակվելու կապակցությամբ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կադրային փոփոխությունները հետեւել են արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկությանը: Նախկին արտգործնախարարը այսօր Թբիլիսիում հայտարարել է «Սալոմե Զուրաբիշվիլիի հասարակական շարժում» ստեղծելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG