Մատչելիության հղումներ

Ռասուլ Գուլիեւ. «Վաղը կասեմ, թե երբ եմ վերադառնալու Բաքու»


Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ռասուլ Գուլիեւը չի փոխել իր մտադրությունը եւ ցանկանում է վերադառնալ Բաքու: Լոնդոնից «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում նա հայտարարել է. - «Վաղը կասեմ, թե երբ եմ վերադառնալու»:

Ադրբեջանի Խորհրդարանի նախկին խոսնակ Գուլիեւը, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, այս ամիս մտադրվել էր վերադառնալ Բաքու եւ մասնակցել նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Սակայն նա կալանվել է Ղրիմում, իսկ մի քանի օրից ազատ էր արձակվել եւ վերադարձել Լոնդոն: Ադրբեջանի իշխանությունները զգուշացրել են, որ ձերբակալելու են Գուլիեւին, քանի որ նա մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ:

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանում կատարվող ձերբակալություններին, Գուլիեւը կարծիք է հայտնել, թե «կլանները կռվում են միմյանց դեմ եւ ուզում են ցույց տալ, թե դրա մեջ ներքաշված է նաեւ ընդդիմությունը»:

Գուլիեւն ասել է, թե չի հավատում, որ Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրություններ կանցկացվեն:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG