Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Հանդիպեք մարդկանց հետ»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հորդորել է շրջաններում իր ներկայացուցիչներին հանդիպել մարդկանց հետ եւ հարցնել նրանց կարծիքը վերջին երկու տարում երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

«Նոյեմբերի 23-ին մենք տոնելու ենք «վարդերի հեղափոխության» տարեդարձը: Ես ուզում եմ խնդրել ձեզ՝ սկսել հանդիպել մարդկանց հետ: 0րական երեք, չորս, հինգ, վեց հանդիպում ունեցեք մարդկանց հետ եւ հարցրեք նրանց, թե ինչ ենք ձեռք բերել հեղափոխությունից հետո կամ ինչը նրանց դուր չի գալիս», - ասել է նախագահը:

Նախագահական նստավայրում կայացած եւ «Ռուսթավի-2» հեռուսակայանով հեռարձակված հանդիպման ժամանակ Սահակաշվիլին ասել է. - «Երկշաբաթյա ժամկետում մենք ստույգ պետք է իմանանք, թե ինչը պետք է շտկենք ու բարելավենք»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG