Անցած շաբաթավերջին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն, բայց ոչ անկախություն:
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի միանա Հայաստանին կամ չի դառնա անկախ պետություն: Այնտեղ բնակվող հայերը կարող են վայելել ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, ասել է Իլհամ Ալիեւը:
Ալիեւը շեշտել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը բխում է միջազգային նորմերից, մինչդեռ «Հայաստանի դիրքորոշումը լիովին հակասում է միջազգային օրենքին»: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանն ունի բավականաչափ ներուժ՝ ինքնուրույն լուծելու Հայաստանի հետ խնդիրները:
«Ներկայումս ես կտրուկ ավելացնում եմ Ադրբեջանի ռազմական բյուջեն: Ես հայտարարել էի, որ մեր ռազմական ծախսերը պետք է հավասարվեն Հայաստանի ողջ բյուջեին, եւ մենք կհասնենք դրան: Մենք ինքներս պետք է ուժեղ լինենք: Եթե մենք լինենք ուժեղ, ապա կկարողանանք լուծել ցանկացած հարց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Իսկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ «Հայաստանը չի մասնակցի տարածաշրջանային խոշոր էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերին՝ քանի դեռ նրա զինված ուժերը դուրս չեն բերվել Ադրբեջանի հողերից»: