Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը մասնակցել է հակաիսրայելական ցույցերին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր միացել է տասնյակ հազարավոր ցուցարարներին, որոնք մասնակցել են տարբեր քաղաքներում տեղի ունեցած հակաիսրայելական հանրահավաքներին:

Այս շաբաթ Իրանի նախագահը ասել էր, թե «Իսրայելը պետք է ջնջել աշխարհի քարտեզից»: Ըստ ԻՐՆԱ գործակալության, Ահմադինեջադը հայտարարել է, որ իր բառերը «հենց Իրանի ժողովրդի խոսքերն են»:

Ցուցարարները վանկարկել են «Մահ Իսրայելին» եւ «Մահ Ամերիկային»:

Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից գնահատական տալ Իրանի նախագահի հայտարարությանը եւ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG