Մատչելիության հղումներ

«Վրաստանը կարող է օթեւան դառնալ ահաբեկիչների համար»


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին հայտարարել է, թե երկիրը շուտով կարող է օթեւան դառնալ ահաբեկիչների համար, եւ նրանք ահաբեկչական գործողությունները կնախապատրաստեն այստեղ:

Կիտովանին «Կավկազպրես» գործակալությանը ասել է, թե պատրաստվում է անձամբ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին առաջարկել երկրում ստեղծել հակաահաբեկչական կենտրոն:

Նախկին նախարարի կարծիքով, Նալչիկի զինված բախումները ապացուցեցին, որ առանց նման կենտրոնի Վրաստանը վտանգված է:

«Վրաստանը կենտրոն կդառնա ահաբեկիչների համար: Նրանք կհավաքվեն Վրաստանում, ահաբեկչական գործողություններ կնախապատրաստեն Կովկասում եւ աշխարհի ցանկացած այլ վայրում», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG