Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ անդամ երկրների վրա հարձակման վտանգ չկա»


Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը այսօր ասել է, որ ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱԿՊ) անդամ երկրների նկատմամբ այլ պետությունների կողմից «ագրեսիայի վտանգ չկա»:

«Կազմակերպության անդամ երկրների համար այժմ իրական վտանգ են ներկայացնում ահաբեկչական եւ ծայրահեղական կառույցները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Իվանովը:

Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG