Հոկտեմբերի 16-ից մինչեւ այսօր պետական հեղաշրջման փորձի, զանգվածային անկարգությունների նախապատրաստման, պետական ունեցվածքի յուրացման մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալված պաշտոնյաների թիվը հասել է 16-ի:
day.az-ի տեղեկացմամբ, իրավապահ մարմինների հաստատել են նրանցից միայն 12-ի ձերբակալությունը: Նրանց թվում են տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության նախկին տնօրեն Ակիֆ Մուրադվերդիեւը, ֆինանսների նախկին նախարար Ֆիքրետ Յուսուֆովը եւ այլն:
Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել 4 պաշտոնյաների՝ «ԱզերՔիմիա» պետական ընկերության նախկին նախագահի, առողջապահության նախարարության կադրերի վարչության նախկին պետի, Ձեռնարկատիրության զարգացման աջակցման ազգային հիմնադրամի նախկին տնօրենի եւ Ձեռնարկատիրության զարգացման դեպարտամենտի նախկին ղեկավարի ձերբակալությունները:
«ԱզերՔիմիա» պետական ընկերության նախկին նախագահ Ֆիքրեթ Սադիհովի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա ներկայումս տնային կալանքի տակ է: Սադիխովը նաեւ երկրի խորհրդարանի անդամ է, եւ ակնկալվում է, որ վաղը կայանալիք արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Լեոնիդ Զիլֆուղարյան