Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը շնորհակալ է նախագահ Ալիեւին ընտրողների մատները անգույն թանաքով նշելու կարգադրության համար


Ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը որոշել է շնորհակալական նամակ հղել նախագահ Իլհամ Ալիեւին նոյեմբերի 6-ի քվեարկության ժամանակ ընտրողների մատները անգույն թանաքով նշելու կարգադրության համար:

Ադրբեջանի նախագահի՝ երեկ ստորագրած «Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված հրատապ միջոցառումների մասին» կարգադրությունում հաշվի են առնված միջազգային կազմակերպությունների պահանջները: Ի թիվս այլնի, նախագահը երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկել է կարճ ժամկետում լուծել ընտրողների մատները անգույն թանաքով նշելու հարցը:

Ընդդիմադիրները համարում են, որ դա, թեեւ ուշացած, բայց իմաստուն քայլ է: Նրանք վստահ են, որ ընտրողների մատները անգույն թանաքով նշելու որոշումը կնպաստի քվեարկության ընթացքում կեղծիքների կրճատմանը:

«Ազադլիգ» դաշինքը համոզված է, որ նախագահ Ալիեւի այդ կարգադրությունը արդյունք է Ադրբեջանի հանրության եւ միջազգային կազմակերությունների երկարատեւ պայքարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG