Մատչելիության հղումներ

Թերրի Դեւիսը «նորմալ եւ ժողովրդավարական» է համարում կադրային փոփոխությունները Ադրբեջանում


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը «նորմալ եւ ժողովրդավարական» քայլ է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջերս իրականացրած կադրային փոփոխությունները:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մամեդյարովի նախաձեռնությամբ: Արտգործնախարարը Դեւիսին հանգամանորեն տեղեկացրել է նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Թերրի Դեւիսը ասել է, թե միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է նախընտրական գործընթացներին Ադրբեջանում եւ համոզմունք է հայտնել, որ ընտրությունները կանցնեն համաշխարհային չափանիշներին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG