Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողը անհանգստացած է Ադրբեջանում տիրող իրավիճակով


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեում Ադրբեջանի հարցով համազեկուցող, էստոնացի պատգամավոր Անդրես Հերկելին անհանգստացնում է «նախընտրական Ադրբեջանում ստեղծված իրավիճակը»:

«Նախընտրական իրավիճակը Ադրբեջանում ինձ չի բավարարում», - ադրբեջանական ANS հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Հերկելը: - «Ընտրությունների մասին հաշվետվությունը միշտ կազմված է լինում երկու մասից՝ նախընտրական իրավիճակը եւ քվեարկության օրը ընտրատեղամասերում կատարվող դիտարկումները՝ ընտրացուցակների ճշգրտությունը, կրկնակի քվեարկության դեպքերը եւ այլն»:

«Նախընտրական ժամանակաշրջանի դրական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվեն միանման պայմաններ: Չնայած վերջին այցի ժամանակ մեր տված հանձնարարականներին, ընդդիմության համար չի ապահովվում հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG