Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շարունակվում են պաշտոնանկություններն ու ձերբակալությունները


Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը հաղորդում է երկրում իրականացված նոր ձերբակալությունների ու պաշտոնակնությունների մասին:

Երկուշաբթի օրը ձերբակալվել է Բաքվի ոստիկանության Նասիմիի շրջանային վարչության պետի տեղակալ Իլգար Ռահիմզադեն, ում դեմ ցուցմունք է տվել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ակտիվիստներից մեկը` ասելով, թե Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ, դեմկուսի նախագահ Ռասուլ Գուլիեւի չկայացած վերադարձի օրը Ռահիմզադեն ընդդիմությանը տեղեկություններ է հայտնել ոստիկանության ուժերի տեղակայման վայրերի ու հնարավոր գործողությունների մասին:

Այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմից տեղեկություններ են ստացվել, որ պաշտոնից հեռացվել է «ԱզերՔիմիա» պետական կոնցեռնի ղեկավար Ֆիքրեթ Սադիխովը:

Ավելի վաղ ձերբակալված առողջապահության նախարար Ալի Ինսանովի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը day.az-ի թղթակցին հայտնել է, որ նախկին նախարարը կտրականապես հերքում է ընդդիմությանը ֆինանսավորելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքները: Ինսանովի համոզմամբ, իր ձերբակալությունը նախագահ Իլհամ Ալիեւի ապատեղեկացման արդյունք է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG