«Հանրապետություն» կուսակցությունը երեքշաբթի օրը Երեւանում՝ Մատենադարանին հարող տարածքում կանցկացնի իր արտահերթ համագումարը: Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի պարզաբանմամբ, իրենք ստիպված են համագումարն անցկացնել բացօդյա, քանի որ կառավարության նիստերի դահլիճում այն անցկացնելու խնդրանքը մերժվել է:
Մերժումը, ըստ կուսակցության ղեկավարի, որեւէ կերպ չի պատճառաբանվել՝ պարզապես կառավարություն աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը ասել է, թե հնարավորություն չունեն դահլիճը տրամադրել ոչ միայն հոկտեմբերի 25-ին, այլեւ դրանից հետո:
Արամ Սարգսյանի համոզմամբ, այդ քայլով իշխանությունները փորձում են իրենց սադրանքի ենթարկել:
«[Դա] 60-ական թվականների Կա-Գե-Բե-ին բնորոշ պրովոկացիա է», - ասաց նա: - «Իշխանությունները համոզված են, որ մեզ կդրդեն պրովոկացիաների՝ ու այսօրվա պահին մենք պատրաստ չենք, ու իրենք պատրաստ են... Մենք միամիտ չենք ու պրովոկացիաների չենք գնալու: Մենք գիտենք երբ ենք պատրաստ, եւ երբ է դա լինելու: Իշխանություններն էլ դա գիտեն, դրա համար էլ դրդում են պրովոկացիայի»:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը չի կարծում, թե իրենց մերժելու որոշումը վարչապետն է ընդունել. դա, Սարգսյանի ձեւակերպմամբ՝ վարչական համակարգի որոշումն է:
Կուսակցությունն արդեն նամակներ է ուղարկել համագումարի հրավիրյալներին՝ այդ թվում Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ տեղեկացնելով, որ համագումարը կանցկացվի Մատենադարանին հարող տարածքում: Համագումարն այդտեղ անցկացնելու մասին կուսակցության ղեկավարությունը գրավոր իրազեկել է նաեւ քաղաքապետարանին:
Ռուզաննա Ստեփանյան