Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները լիովին բացառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ուղին


Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղին:

Նրա խոսքերով, ներկայումս մեծ հնարավորություններ կան, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն:

«Երկարատեւ եւ արդար խաղաղ համաձայնագրի հասնելու համար հակամարտող պետությունների ղեկավարները պետք է մշակեն փոխզիջումային ուղիներ», - Ֆրիդի խոսքերն է փոխանցում «Ռեգնում» գործակալությունը: - «Վաշինգտոնը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում դիմել այդ քայլին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG