Մատչելիության հղումներ

Ռասուլ Գուլիեւը ազատ է արձակվել


Շաբաթասկզբին Սիմֆերոպոլի օդանավակայում Ուկրաինայում Ինտերպոլի ներկայացուցչության աշխատակիցների կողմից ձերբակալված Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդներին Սարդար Ջալալօղլուն daz.az ինտերնետային էջին ասել է. - «Այսօր դատարանի որոշմամբ նախկին խոսնակը ազատ է արձակվել: Ենթադրվում է, որ նա կմեկնի Կիեւ, որտեղ կանցկացնի մի շարք հանդիպումներ: Բաքու վերադառնալու ժամկետները եւ առաջիկա ծրագրերը առայժմ չենք քննարկել»:

Գուլիեւի զարմիկը՝ Իլգար Գուլիեւը, Սիմֆերոպոլից հեռախոսով փոխանցել է, որ Կիեւում հնարավոր է Ռասուլ Գուլիեւի եւ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից «Մուսավաթ»-ի նախագահ Իսա Ղամբարի հանդիպումը:

Իլգար Գուլիեւը ասել է նաեւ, որ «նախկին խոսնակի հիմնական խնդիրը Բաքու վերադառնալն է»:

Բաքվում, մինչդեռ, ուժեղացվել է «ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող պետական օբյեկտների» պահպանությունը:

ANS հեռուստաընկերությունը հաղորդում է, որ կառավարության, խորհրդարանի, տնտեսական զարգացման նախարարության եւ այլ օբյեկտների մերձակայքում իրականացվում է զինված պարեկային ծառայություն:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG