Մատչելիության հղումներ

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտապի պետի տեղակալը հրաժարական է ներկայացրել


Այսօր հրաժարական է ներկայացրել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեկո Կիկնաձեն: «Ռուսթավի-2» հեռուստակայանի հարցազրույցում Կիկնաձեն, առանց մանրամասնելու, ասել է, որ ինքը «սխալ է թույլ տվել, որի համար էլ արդարացիորեն պատժվում է»:

«Իմեդի» հեռուստակայանի փոխանցմամբ, Կիկնաձեն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անսպասելիորեն այցելել է պաշտպանության նախարարություն ու պարզել, որ Կիկնաձեն աշխատանքի վայրում չէ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG