Մատչելիության հղումներ

AzTV-ն արգելել է ընդդիմադիր թեկնածուների ելույթները ուղիղ եթերում


Հոկտեմբերի 18-ին ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը դիմել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) եւ AzTV հեռուստաընկերության ղեկավարությանը՝ պահանջելով նախընտրական քարոզչության համար հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, դիմումում արձանագրված է, որ երկուշաբթի օրը AzTV-ի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ռաֆիկ Քերիմովը հայտարարել է, թե հեռուստաընկերությունը արգելում է թեկնածուների ելույթները ուղիղ եթերում՝ հրաժարվելով ասել, թե ով է ընդունել այդ որոշումը:

Նույն օրը ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ղուրբան Մամեդովին եւ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին ոստիկաները թույլ չեն տվել մտնել հեռուստաընկերության շենքը:

Հեռուստաընկերությունը հայտարարել է, թե թեկնածուների ելույթների ուղիղ հեռարձակումը արգելվել է ԿԸՀ-ի որոշմամբ:

ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանահովը, սակայն, նշել է, թե պատահածը «իրենց հանձնարարականը չէ»: Նա նաեւ նշել է, որ թեկնածուները իրենց հեռուստաելույթներում պետք է ուշադիր լինեն եւ պահպանեն օրենքի պահանջները:

«Որոշ պատգամավորներ խախտում են Ընտրական օրենսգրքի դրույթները՝ կոչ անելով հանդես գալ ընդդեմ սահմանադրական կարգի, տապալել իշխանությունը», - ավելացրել է Պանահովը: - «Մենք այդ գործընթացը վերահսկելու պահանջով դիմումներ ենք ստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG