Մատչելիության հղումներ

Եվրոպայում ապրող ադրբեջանցիները բողոքում են Ռոբերտ Քոչարյանի այցի դեմ


Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթի փոխանցմամբ, Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդեռլանդների եւ Լյուքսեմբուրգի ադրբեջանական կազմակերպությունների խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով բողոք է հայտնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բրյուսել կատարելիք այցի դեմ:

«Եվրաադրբեջանցիները» Ռոբերտ Քոչարյանին անվանում են «Կովկասի Միլոշեւիչ», պնդում են, թե նրա անվան հետ կապված են հանցագործություններ Խոջալուում, Քելբաջարում, Շուշիում, Լաչինում եւ այլ բնակավայրերում, որտեղ «սպանվել են անմեղ ադրբեջանցիներ»:

«Մենք՝ այժմ Եվրոպայում ապրող Ադրբեջանի նախկին քաղաքացիներս՝ ադրբեջանցիներ, քրդեր, թալիշներ, ռուսներ, հրեաներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, դիմում ենք ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Հաագայի միջազգային դատարանին եւ միջազգային այլ ատյաններին՝ պահանջելով վերջ տալ երկակի չափանիշների քաղաքականությանը, դատապարտել գենոցիդը Խոջալուում, Քելբաջարում, Շուշիում, Լաչինում եւ Ադրբեջանի այլ շրջաններում եւ դատական պատասխանատվության կանչել հանցագործություններ կատարած հայ զինվորականներին», - ասվում է Բենիլյուքսի ադրբեջանական կազմակերպությունների խորհրդի ընդունած հայտարարության տեստում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG