Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վեստի» լրատվական հեռուստածրագրի եթերում հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը էներգակիրների համաշխարհային գներ է սահմանելու բոլոր երկրների՝ այդ թվում իր դաշնակիցների համար:
«Գազպրոմ»-ը մտադիր է գալիք տարի Բելառուսին մատակարարվելիք 1,4 մլրդ խորանարդ մետր գազի սակագինը հավասարեցնել եվրոպական միջին սակագնին: Իսկ 2007 թվականից. «Ռեգնում» գգործակալության տեղեկացմամբ, սակագինը կբարձրանա Բելառուսին մատակարարվող ողջ գազի համար:
Լավրովը նշել է, որ էներգակիրների սակագների բարձրացումը վերաբերելու է բոլոր պետություններին՝ ներառյալ դաշնակիցներին:
«Մենք ուզում ենք էներգակիրների համաշխարհային գներ սահմանել բոլոր գործընկերների համար, իսկ այն երկրները, որոնք մեր դաշնակիցներն են, զեղչեր կստանան այլ ձեւերով», - ընդգծել է նա:
Այսօր ռուսաստանյան բնական գազը զեղչ գնելով ստանում են Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը: Մայիսին «Գազպրոմ»-ի ղեկավարությունը հայտարարել էր Ուկրաինային եւ Վրաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացման մասին: