Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը


Հոկտեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկու գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը, նախատեսված են Բալուեւսկու հանդիպումները Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ:

Այցի ավարտին պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը կստորագրվի արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG