Մատչելիության հղումներ

Վրաց փորձագետները մեկնել են Սուխումի


Երկուշաբթի օրը 10 վրաստանցի փորձագետներ ժամանել են Սուխումի, որտեղ Աբխազիայի ու Ռուսաստանի փորձագետների հետ միասին գնահատելու են աբխազական երկաթուղու Փսոու – Ինգուրի հատվածի տեխնիկական վիճակը՝ հետագայում վերականգնելու նպատակով:

Ինչպես հաղորդել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետական նախարարի աշխատակազմը, փորձագիտական աշխատանքային խումբը այսօրվանից սկսելու է իր աշխատանքը:

Վրաստանյան civil.ge ինտերնետային էջը փոխանցում է նաեւ, որ աշխատանքները կարող են եւ չավարտվել հոկտեմբերի 23-ին, ինչպես պլանավորված էր նախօրոք:

«Աշխատանքները կարող են ավելի երկար տեւել, քանի որ չափազանց մեծ է դրանց ծավալը», - ասել է պետնախարարի աշխատակազմի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG