Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մրցանակը կհանձնվի Ուկրաինայի նախագահին


Երկուշաբթի օրը Լոնդոնում Էլիզաբեթ Երկրորդ թագուհին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին կհանձնի Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մրցանակը (Chatham House Prize):

«Նովոստի» լրատվական գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ Ուկրաինայի նախագահը միջազգային հարաբերությունների ոլորտում ներդրման համար տրվող այս մրցանակի առաջին դափնեկիրն է:

«Նախագահ Յուշչենկոյի՝ որպես պետական գործչի նվաճումը իր հայրենիքում քաղաքական հեղափոխության հաղթանակն է եւ համաժամանակյա փոխգործակցությունը հարեւան պետությունների հետ, որոնք փորձում էին ազդել Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական կյանքի վրա», - հիմնավորելով մրցանակի շնորհումը՝ ասել է Chatham House-ի տնօրեն Վիկտոր Բալմըր-Թոմասը՝ ավելացնելով, որ Յուշչենկոյի «ճկունությունը» հարեւան պետությունների հետ հարաբերություններում ապահովեց այն, որ «Ուկրաինան պատճառ չհանդիսացավ Ռուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ հարաբերությունների լուրջ բարդացման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG