Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Բյուփրեզը միացել է Հայկական հարցերի հանձնախմբին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամների թիվը հասավ 147-ի: Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը, Կոլորադոյի նահանգը ներկայացնող հանրապետական Բոբ Բյուփրեզը (Bob
Beauprez) հոկտեմբերի 6-ին պաշտոնապես անդամակցել է հանձնախմբին՝ դառնալով այս մարմնում Կոլորադո նահանգի առաջին ներկայացուցիչը:

«Ես հպարտ եմ Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբին անդամակցելուս կապակցությամբ», - ասել է Դյուփրեզը: - «Ես ակնկալում եմ ամերիկահայերի հետ միասին աշխատել ինչպես Կոլորադոյում, այնպես էլ ամբողջ երկրի տարածքում, որպեսզի ամերիկահայերի խնդիրները հնչեցվեն Վաշինգտոնում»:

«Մենք ուրախ ենք, որ կոնգրեսական Բյուփրեզը Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների, Կոլորադոյի հայերի հետ հանդիպումների արդյունքում որոշել է միանալ Հայկական հարցերի հանձնախմբին», - ասել է Ամերիկային հայկական համագումարի Արեւմտյան գրասենյակի տնօրեն Լենա Կայմյանը: - «Մենք ակնկալում ենք սերտ համագործակցությամբ աշխատել իր եւ իր գործընկերների հետ՝ ապահովելու Հայաստանին ու Ղարաբաղին ցուցաբերվող շարունակական օգնությունը, պայքարելու Հայաստանի մեկուսացումը վերացնելու դեմ եւ ամրապնդելու Հայաստանում ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը»:

Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խումբը գործում է 1995 թվականից: Հանձնախմբի համանախագահներն են Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG