«Նախիջեւանում հնարավոր են թռչնային գրիպի դեպքեր թռչունների միգրացիայի պատճառով», - հայտարարել է այսօր Ադրբեջանի ANS հեռուստակայանով սանիտարիայի եւ համաճարակաբանության կենտրոնի տնօրեն Սուլեյման Չաբարովը:
Ինքնավար հանրապետությունում, որը սահմանակից է Թուրքիային, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում թռչնային գրիպի տարածումը խոչընդոտելու համար: Մասնավորապես, լիովին արգելվել է թռչնի մսի ներկրումը Թուրքիայից:
Միաժամանակ, այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ նախարարների հանդիպման ժամանակ հաղորդվել է, որ կառավարությունը կես միլիոն դոլար է հատկացրել թռչնային գրիպի տարածումը կանխելու համար:
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները այսօր որոշել են գալիք երեքշաբթի արտակարգ հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար թռչնային գրիպի տարածման վտանգը Եվրամիությունում, որին սահմանակից Ռումինիայում եւ Թուրքիայում այդ հիվանդության դեպքեր են գրանցվել:
Արմեն Դուլյան, Պրահա