Մատչելիության հղումներ

«Միջազգային կազմակերպությունները կրկին ցուցաբերում են հայամետ դիրքորոշում»


Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) ղեկավար Ակիֆ Նագին հայտարարել է, որ վերջին մեկ ամսում միջազգային կազմակերպությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի քանի առաջարկներ են արել, որոնք «հայամետ են եւ հակասում են Ադրբեջանի ժողովրդի շահերին»:

Բաքվի «Զերկալո» թերթը հաղորդում է, որ իր հայտարարությունը հիմնավորելու համար ՂԱԿ-ի ղեկավարը վկայակոչել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի՝ Երեւանում արած հայտարարությունը, թե «Ադրբեջանը պետք է մոռանա Լեռնային Ղարաբաղի՝ նախկինում ունեցած կարգավիճակի մասին»:

Ակիֆ Նագին հիշեցրել է բրիտանական «Լինքս» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնության մասին, որն առաջարկել է Լեռնային Ղարաբաղը ներգրավել Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրի մեջ:

«Փաստորեն, Ադրբեջանի շրջանը դիտվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ», - եզրակացրել է նա:

Ադրբեջանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ նախընտրական սուր պայքարի ֆոնին հայամետ նախաձեռնությունների ի հայտ գալը, ըստ Նագիի, «վտանգավոր միտում է»:

«Բոլորը պետք է իմանան, որ ղարաբաղյան թեման նախընտրականից ավելի կարեւոր է», - ասել է ՂԱԿ ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG