Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետաձգել է ռուս-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը


Ռուսաստանը որոշել է հետաձգել հոկտեմբերի 17-18-ին Թբիլիսիում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով ռուս-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանությունից հայտնել են, որ վրացական կողմը արդեն պաշտոնապես տեղեկացվել է:

Գործակալությունը նաեւ նշում է, որ հինգշաբթի երեկոյան Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. - «Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի խաղաղապահների կողմից իրենց վրա դրված մանդատի չկատարումը առաջացնում է լարվածություն եւ փակուղի մտցնում հակամարտությունների կարգավորման գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG