Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի «Ընդհանուր ապագա» խորագրով տարածաշրջանային համաժողով


Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 15-16-ին կազմակերպում է «Ընդհանուր ապագա» խորագրով տարածաշրջանային համաժողով:

Համաժողովին հրավիրված են տարածաշրջանի Ամերիկյան Առեւտրի պալատների անդամները, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ գործարարներ:

«Համաժողովը նպատակաուղղված է մեր տարածաշրջանի Ամերիկյան Առեւտրի պալատների միջեւ տեղեկատվության եւ համագործակցության բարելավմանը` Հարավային Կովկասում ներդրումային միջավայրի եւ գործարար մթնոլորտի զարգացման համար ընդհանուր մոտեցումներ գտնելու միտումով», - տարածված հաղորդագրությամբ տեղեկացնում է Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատի Տնօրենների խորհրդի խախագահ Էդիթ Խաչատրյանը:

Համաժողովում ողջույնի խոսքով հանդես կգան Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG