Մատչելիության հղումներ

Գերհարդ Շրյոդերը կայցելի Թուրքիա


Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը չորեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունից հայտնել են, որ Գերհարդ Շյոդերը Ստամբուլում այսօր կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Գերմանիայի եւ Թուրքիայի կառավարությունների ղեկավարների միջեւ կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ «ավելի սերտ կապերի հաստատումը՝ հաշվի առնելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հաջողությունը եւ դրա հետ կապված հիմնախնդիրների ողջ համակարգը»:

Գերհարդ Շրյոդերի գլխավորած կառավարությունը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ակտիվ կողմնակիցներից էր:

Նոյեմբերին Շրյոդերը վայր է դնելու իր իրավասությունները, եւ Գերմանիայի կանցլեր է դառնալու ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը, ով բազմիցս հայտարարել է, որ լիիրավ անդամության Եվրամիությունը Թուրքիային պետք է առաջարկի «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG