Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի նախարարը հանդիպում է ունեցել ամերիկացի պաշտոնակցի հետ


Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի քարտուղար Սեմուել Բոդմանին:

Հայաստանի արտգործնախարարության մամլուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում էներգետիկայի նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանի էներգետիկայի տարբեր ոլորտներում իրականացվող աջակցությունը եւ ներկայացրե
լ է ներկա հիմնական խնդիրները:

Անդրադառնալով Մեծամորի ԱԷԿ-ի փակման խնդրին, Արմեն Մովսիսյանը նշել է, որ այն հնարավոր է միայն այլընտրանքային հզորությունների ստեղծման դեպքում եւ ավելացրել, որ Հայաստանը ակնկալում է Միացյալ Նահանգների օժանդակությունը ատոմակայանի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման խնդիրներում:

Առաջարկվել է էներգետիկայի բնագավառում կազմակերպել հայ-ամերիկյան համաժողով, որին նպատակահարմար է ոչ միայն մասնավոր հատվածի, այլեւ ֆինանսական կազմակերպությունների մասնակցությունը:

ԱՄՆ էներգետիկայի քարտուղարը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել Հայաստանի էներգետիկայի զարգացմանը օժանդակելու ճանապարհները՝ նշելով ԱՄՆ առկա փորձը այս ոլորտներում: Սեմուել Բոդմանը հետաքրքրվել է նաեւ Հայաստան - Իրան գազամուղի շինարարության ընթացքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG