Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կոչ է անում տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ


Ադրբեջանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 5-8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած ՍՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի 16-րդ նիստում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Շաիթդին Ալիեւը նշել է, թե «կազմակերպության անդամ 9 պետությունները եւ Եվրամիությունը չպետք է անտարբեր նայեն, թե ինչպես են հայերը անեքսիայի ենթարկում Ադրբեջանի շրջանները»:

Իսկ «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, թե Ալիեւը նաեւ նշել է, որ նիստում անդրադարձ է եղել Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ ՍՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները հայտնել են ընտրություններին որպես դիտորդ հետեւելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG