Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, ով ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 17-ին կվերադառնա Ադրբեջան:
Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի դեմկուսի նախագահի տեղակալ Սարդար Ջալալօղլուն հայտնել է, որ Գուլիեւը Բաքու կժամանի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների եւ արտասահմանյան լրագրողների ուղեկցությամբ:
Հաղորդվում է նաեւ, որ նախօրեին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հերթական անգամ հայտարարել էր, թե «ինչ ճանապարհով էլ Գուլիեւը վերադառնա Ադրբեջան, նա անմիջապես կձերբակալվի»: