Մատչելիության հղումներ

Կրասնոդարում կայացել են Հայաստանի եւ Ռուսաստանի ոստիկանների համատեղ զորավարժությունները


Երկուշաբթի օրը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի մոտակայքում կայացել են Ռուսաստանի եւ Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարական զորավարժությունները, որոնց նպատակը զանգվածային անկարգությունների եւ հակակառավարական ապստամբությունները կանխելուն ուղղված համատեղ գործողությունների մշակումն էր:

«Զորավարժությունները ապացուցեցին, որ մենք ի վիճակի ենք ապահովել մեր բնակիչների խաղաղ կյանքը», - զորավարժությունների ավարտին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը:

Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ կայացած զորավարժություններում «ձեռք բերված փորձը հայ ոստիկանները նույն պրոֆեսիոնալ մակարդակով եւ հաջողությամբ կկիրառեն նաեւ իրական կյանքում»:

Զորավարժություններին մասնակցել է շուրջ 1500 ոստիկան: Ըստ սցենարի, շուրջ 150 ագրեսիվ տրամադրված երիտասարդներ հակակառավարական կարգախոսներով կենտրոնական հրապարակում չարտոնված ցույց են կազմակերպում, ապա ներխուժում են վարչական շենք եւ պատանդ վերցնում պետական ծառայողներին: Այստեղ էլ գործի են անցնում ոստիկանության հատուկ ստորաբաժումների աշխատակիցները, ովքեր ձերբակալում են հանցագործներին, ազատում պատանդներին եւ վերականգնում կարգուկանոնը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG