Ըստ Ուկրաինայի Գլխավոր դատախազության՝ շաբաթ օրը տարածած հաղորդագրության, քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի եւ նրա աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է 2000 թվականին սպանված լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործով հետաքննության երկրորդ փուլի շրջանակներում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման 2003 թվականի հոկտեմբերի 29-ին ապօրինի կերպով աշխատանքից ազատել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վլադիմիր Պիսկունին, «ինչը զգալիորեն դժվարացրել է լրագրողի սպանության գործի քննությունը»:
2004 թվականին դատարանի որոշմամբ Գլխավոր դատախազի պաշտոնում վերականգված Վլադիմիր Պիսկունը լրատվամիջոցներին հայտնել է, թե, իր կարծիքով, «մեղադրանքը ներկայացվել է ոչ թե անձամբ Կուչմային, այլ նրա աշխատակազմի աշխատակիցներին, որոնց ներկայացրած ի սկզբանե կեղծ փաստաթղթերի հիման վրա նախկին նախագահը ստորագրել է Գլխավոր դատախազին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը»:
Անկախ լրագրող Գեորգի Գոնգաձեն, որը առանձնանում էր իշխանությունների ու նախագահ Կուչմայի դեմ սուր քննադատական հոդվածներով, անհետացել էր 2000 թվականի սեպտեմբերին: Երկու ամիս անց նրա գլխատված դիակը հայտնաբերվել էր Կիեւից ոչ հեռու գտնվող անտառում: Ընդդիմությունը Գոնգաձեի սպանության մեջ մեղադրել էր իշխանություններին եւ անձամբ Կուչմային, սակայն այդ մեղադրանքները այդպես էլ չհաջողվեց ապացուցել: