Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն եկող տարի:
Վրաստանի վարչապետի խոսքերով, 98 կիլոմետրանոց երկաթուղագծի շինարարության ընդհանուր արժողությունն է լինելու 400 միլիոն դոլար: «Կավկազպրես» գործակալությունը փոխանցում է նաեւ, որ երկաթուղու կառուցման մանրամասները եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրները քննարկվել են Ստամբուլում մի քանի օր առաջ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա