(Շաբաթ, 8-ը օգոստոսի)
«Հոկտեմբերի 27-ը իրենց օրն է եղել, նոյեմբերի 27-ը մեր օրն է լինելու», - «Հայկական ժամանակ»-ում հայտարարում է Արամ Զավենի Սարգսյանը՝ նկատի ունենալով, ըստ թերթի, թե նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյուքնում ընդդիմությունը հաղթելու է:
ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը «Հայոց աշխարհ»-ում ընդգծում է. - «Իշխանությունը շատ լավ գիտի, որ ավելի լավ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մաքուր անցնի՝ թեկուզ նախագիծը անհրաժեշտ ձայներ չհավաքի, քան արդյունքները կեղծվեն եւ արտաքին աշխարհի հետ խնդիրներ ունենանք»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթում մեջբերված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի կարծիքը սահմանադարական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: «Ներկա փաթեթի բովանդակությունը լավն է: Հանրաքվեն կախված է ժողովրդից. նախատեսվում է, որ այդ օրը կկայացվի ժողովրդի վճիռը», - ընդգծել է դեսպանը՝ նկատելով, որ շատ բարդ չափանիշ է դրված՝ բնակչության մեկ երրորդը պետք է «այո» ասի սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Ըստ դեսպանի, այդ խնդրում մեծապես կարեւորվում է «քաղաքացիների՝ հանրաքվեին մասնակցության հարցը»:
«Առավոտ»-ը առաջին հերթին ներկայացնում է երեկ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ելույթում ԱՄՆ-ի դեսպանի հնչեցրած հետեւյալ խոսքերը. - «Այնքան էլ երկար ժամանակ չի մնացել մինչեւ հերթական ընտրությունները, այնպես որ կարելի է այդ 15 ամիսը օգտագործել ազատ, արդար ընտրությունների նախապատրաստման համար... Միացյալ Նահանգները ամեն ինչ կանի՝ փող կծախսի, միջոցներ կներդնի, որպեսզի 2007 թվականի խորհրդարանի եւ 2008 թվականի նախագահի ընտրությունները Հայաստանում անցնեն ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ»:
Սահմանադրության բարեփոխումների նախագծի նախընտրական քարոզարշավի շտաբի պետի պաշտոնը թափուր թողնելու՝ Հայաստանի իշխանության որոշումը իրականում պատկերացում է տալիս ոչ միայն իշխանության, այլեւ ընդհանրապես հանրության ներսում տիրող իրավիճակի մասին», - գնահատված է «Հայկական ժամանակ»-ում: - «Բավական երկար մտորումներից հետո իշխանությունը եկել է համոզման, որ շտաբի պետը պետք է լինի հանրության շրջանում հեղինակություն ունեցող մտավորական, այսպես ասած՝ բարոյական հեղինակություն»: «Սակայն», - ըստ թերթի, - «Քոչարյանի վարչակազմին շատ երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ Հայաստանում այլեւս միայն թաղային հեղինակություններ են մնացել, իսկ բարոյական հեղինակություններ գոյություն չունեն»:
«Չորրորդ իշխանության» դիտարկումով, Սերժ Սարգսյանի եւ Դաշնակցության միջեւ տարիներ շարունակ գոյություն ունեցող առճակատումը կարծես ավելի սուր բնույթ է ստանում: «Պատճառը, ըստ երեւույթին, այն է, որ նախագահական հաջորդ ընտրությունները մոտենում են, եւ Քոչարյանի իրավահաջորդի հարցով պայքարը թեժանում է», - նախանշում է թերթը՝ իր նշած հակադրության ծիրում տեսնելով մամուլում հայտնված «Դրո»-յի գործով մահվան դատապարտված Արմեն Մնջոյանի բաց նակամը՝ ուղղված գլխավոր դատախազին, որտեղ ըստ թերթի, «բազմաթիվ քրեական մեղադրանքներ էին ուղղված ՀՅԴ ղեկավարների հասցեին»:
«Վարչապետն այս չորեքշաբթի «Օրինաց երկիր»-ի գլխին հարամեց ավանդների այսքան լավ սկսված մեկնարկը: «Օրինաց երկիր»-ը այս պահին մնաց միայնակ, որի մոնոլոգը ոչ մեկին հետաքրքիր լի լինելու», - ձեւակերպված է «Չորրորդ իշխանություն»-ում: «Հայկական ժամանակ»-ի հայացքով՝ խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը՝ բացառությամբ «Օրինաց երկիր»-ի, ոչ մի լավ բան չեն տեսնում սկսված այս պրոցեսի մեջ, որը մի քաղաքական ուժ անվանում է «ավանդների վերադարձ», իսկ մնացածները՝ ընդամենը «ողորմություն»: «Թեեւ արդեն կայացվել է ավանդների փոխհատուցման գործընթացն սկսելու որոշումը, այնուհանդերձ, դեռ չի հստակեցված ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ փոխհատուցման չափը», - իր հերթին, արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը:
Հակադարձելով Հայաստանի միջազգային մեկուսացման մասին արվող հայտարարություններին՝ «Հայոց աշխարհ»-ը շարադրում է. - «Վերջին տասնօրյակում Հայաստան են ժամանել տարբեր երկրների երեք նախագահներ ու փոխնախագահներ, մեկ վարչապետ, ԱՊՀ երկրների չորս, ՆԱՏՕ-ի երկու, Եվրամիության, Եվրախորհրդի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երեք պատվիրակություններ»:
«Սեւանը այս մասում բառացիորեն մնացել է պատի ետեւում, ճանապարհով անցնողներին իսկապես պետք է բացատրել, որ Սեւանը պատից այն կողմ է... այնքան բարձր են շարված պատերը, որ լիճը բառացիորեն աչքից կորել է», - նկարագրում է «Առավոտ»-ի թղթակիցը՝ պատսպարվող Սեւանի խնդիրները ներկայացնող իր ռեպորտաժում: Լճափ գյուղի բնակիչներից մեկը թղթակցի հետ զրույցում հերթով թվարկել է. - «էս սեւ, հսկա պատը Քյավառի դատախազինն է, ընդուց դենը՝ «Թամարա» պաղպաղակի տիրոջը, էն կողմը՝ Պահածոյի գործարանի մեծինը, էն մեկը՝ ոստիկանության վարչության աշխատակցինը, էն կողմինը՝ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանինը... գազի տնօրեն Արտուշինը, դատավոր Նիկոյանինը...»:
Հրաչ Մելքումյան