Մատչելիության հղումներ

Ըստ բրիտանական պարբերականի՝ «հայաստանցիները կիսում են Թուրքիայի եվրոպական հույսերը»


Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը փաստել է, որ Հայաստանի իշխանությունները ողջունել են Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու Եվրամիության որոշումը, մինչդեռ սփյուռքը դա կոչել է «չապաշխարած երկրին շնորհված չվաստակված պարգեւ»:

«Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մարդիկ գտնում են, որ, միանալով Եվրոպային, Թուրքիան կփոխի իր վարքագիծը թե’ պատմության վերաիմաստավորման առումով, թե’ հարեւանների հետ հարաբերություններում», - փաստում է շաբաթականը:

Միաժամանակ, «Էկոնոմիստ»-ը արձանագրում է, որ հայաստանցիների եւ սփյուռքահայերի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ տարբեր է: Պարբերականը մեջբերում է երեւանցի մի երիտասարդ կնոջ կարծիքը սփյուռքի դիրքորոշման վերաբերյալ. - «Նրանք՝ սփյուռքահայերը, ստիպված չեն ապրել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG