Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին արդարացնում է ոստիկանության գործողությունները Ախալքալակում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդարացրել է ոստիկանության գործողությունները Ախալքալակում, ուր չորեքշաբթի օրը ընդհարում էր տեղի ունեցել տեղի հայ բնակիչների եւ Ախալքալակի ժանդարմերիայի միջեւ:

«Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա խախտել օրենքներն ու հասարակական կարգը: Վրաստանի բոլոր շրջաններում մենք պայքարալու ենք ամենաթողության դեմ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հինգշաբթի օրը Թելավի քաղաքում հայտարարել է Սահակաշվիլին եւ ավելացրել. - «Այժմ մենք սահմանում ենք վերահսկողություն: Դա նշանակում է, որ ինչ-որ փուլում հնարավոր են բախումներ, սակայն մենք նման բան թույլ չենք տա»:

«Ներկայումս իշխանության մարմինները այլ մակարդակի են, մեր ոստիկանությունը միշտ գտնվում է պատշաճ բարձրության վրա, տարբեր շրջանների բնակիչների մեծամասնությունը ըմբռնումով է մոտենում իշխանությունների պահաջներին» - նշել է Վրաստանի նախագահը:

Չորեքշաբթի օրը Ախալքալակում Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խաթուների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի էին ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել էին հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG