Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանում իշխանափոխություն չի լինի»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի լինի:

«Խորհրդարանական ընտրությունները իշխանափոխության չեն կարող հանգեցնել, քանզի Ադրբեջանը նախագահական հանրապետություն է», - ասել է Ալիեւը Սաբիրաբադի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: - «Զարմանք են հարուցում այն հայտարարությունները, որոնց հեղինակները պնդում են, թե կարող են իշխանության գալ խորհրդարանական ընտրությունների միջոցով»:

Այսօր Բաքվում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության կենտրոնակայանը: Առաքելության ղեկավար՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն հայտնել է, որ ԱՊՀ դիտորդները հետեւելու են ընտրություններին բոլոր 125 ընտրատարածքներում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG